Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Վարդավառը շատերիդ պես շատ եմ սիրում։ Երբ տարիներ առաջ ինչ-որ տեղ կարդացի մեր մեծ վարդապետներից մեկի տված՝ «Վարդավառ» բառի բացատրությունը – է՛լ ավելի սիրեցի. Թաբոր լեռան վրա Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը համեմատվում է վարդի բացվելու հետ. քանի դեռ կոկոն է վարդը, նրա ողջ գեղեցկությունը չի իմացվում։ Իսկ երբ բացվում է՝ ի հայտ է բերում իր ողջ շուքն ու ողջ հմայքը։
Այս տարի Վարդավառը դիմավորում ենք ծանր սրտով, քանի որ մեր պետությունը գրաված աստվածամերժ խմբակը օռկերի ջոկատներ է կազմում՝ Մայր Աթոռը գրոհելու համար։ Ու չգիտենք՝ որն է լինելու հարձակման օրը։ Ամեն օր էլ կարող է լինել։ Մնում է հուսալ ու հավատալ, որ Աստված չի հանդուրժի նման սրբապղծություն։
Բայց հուսալով ու հավատալով չպետք է սահմափակվել ու ձեռքերը ծալած նստել։ Ի՞նչ գիտենք՝ ում ձեռքերով է Վերևում որոշվել պաշտպանել Սբ.Էջմիածինը։
ՀԳ. Պիտի շնորհակալ լինենք Արայիկ Հարությունյանին՝ խմբակի բուն ծրագիրը բացահայտելու համար։ Գրող Րաֆֆիի հետ կապված իր մանիպուլատիվ խոսքը թերևս վերացնելու է վերջին մոլորյալների փաստարկն առ այն, թե իբր այս ողջ շարժումը ուղղված չէ Հայ Առաքելական Եկեղեցու, այլ միայն Վեհափառ Հայրապետի դեմ»։
Բաց մի թողեք
Հանելուկի ժանրում. այն ո՞վ է, որ թիրախավորում է անձը, դրանով ավերում համակարգը
Վարդան Ղուկասյանը վարչապետ կդառնա, եթե տեսնի, որ չկա այն մարդը ․․․
Արցախահայության ճակատագիրը այսօր մեր արժեհամակարգի լակմուսի թուղթն է. Դումիկյան