«Ադրբեջանը զգուշացնում է Ռուսաստանին» վերնագրով հոդված է հրապարակվել՝ ադրբեջանական լրատվամիջոցներում:
Իսկ ադրբեջանական հերթական հիստերիայի պատճառն այն է, որ ռուսական ТАСС գործակալությունը հանդգնել է Ստեփանակերտ անվանումն օգտագործել՝ ցեղասպանական գործողությունների արդյունքում ծնված հորինովի՝ Խանքենդի անվան փոխարեն: «Ստեփանակերտում ոչնչացրել են Այվազովսկուն նվիրված արձանը» վերնագրով ТАСС -ի այս լուրը՝ խոր ցնցումների մեջ է գցել մեր ոչ բարով հարևաններին:
Հիստերիան ադրբեջանական կայքերում հակառուսական քրոզչական արտանետումների հերթական ալիքով չի սահմանափակվել:
Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ դա համարում են անհարգալից, նվաստացուցիչ և վիրավորական վերաբերմունք Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության նկատմամբ:
Եվ դա էլ հերիք չի, սույն սուբյեկտը «սպառնացել է» ռուսական բնակավայրերը սկսել անվանել իրենց պատմական անուններով, անուղղակիորեն ընդունելով, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի անունը ոչ թե կեղծ Խանքենդին է, այլ Ստեփանակերտը:
Սակայն, հիստերիայի հերթական նոպան ապրող ադրբեջանցիներն այս նյուանսը դժվար թե նկատեին: Այսքանը դեռ բավական չէ, այն բանից հետո, երբ ռուսական լրատվամիջոցը Ստեփանակերտը փոխարինել է Լեռնային Ղարաբաղով, վերջիններս հայտարարել են, որ նման տարածք գոյություն չունի և ТАСС -ը պարտավոր է ներողություն խնդրել իրենցից, այլապես ТАСС -ի` Ադրբեջանում հետագայում գործելու հարցը քննարկման կառնվի: Չեն մոռացել հոդվածում նաև պատմությունը խեղաթյուրել, ինչում անխոս մանսագիտացած են:
Միայն իրենց հատուկ անպարկեշտությամբ ու ցինիզմով հայերի ցեղասպանությունը Բաքվում վերագրել են հենց հայերին, իսկ զոհերին ներկայացրել ադրբեջանցիներ:
Բաց մի թողեք
Փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»
Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին