Երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ տուժածներ չկան:
Իսկ հիմա ի՞նչ վիճակ է Սյունիքի սահմանային գյուղերում. «Ընդհանուր առմամբ խաղաղ ա, գիշերը մի երկու կրակոց ա եղել, բայց ինտենսիվ չէր»,- հայտնեց Տեղի բնակիչներից մեկը։
Խոզնավարից էլ գրեթե նույնն ասացին՝ գիշերը կրակոցներ հնչել են, բայց ոչ ինտենսիվ։
Վերիշենում ևս, գիշերվա ընթացքում մի քանի անգամ կրակոց է հնչել, բայց մարդիկ հանգիստ են, վախ ու տագնապ չկան։

Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին