Սա Հայաստանի պատմության նոր դասագրքից է, որտեղ շատ կարճ անդրադարձ կա 1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության մասին:
Հեղինակները զլացել են ներկայացնել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ իրականացված սպանդի պատմական հետևանքի մասին: Պատմությունը, որպես գիտություն, պե՛տք է աշակերտներին պատմական իրադարձությունները վերլուծելու կարողություն ու հմտություն տա, փաստերը համադրելու միջոցով նրանք զուգահեռներ պետք է տանեն 1999թ. հոկտեմբերի 27-ին գլխատված պետության և այսօրվա իրականության միջև, որպեսզի իրենք, որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, իրենց ապագա աշխատատեղերում կանխեն ցանկացած նման փորձ, ունենան համոզմունք, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԵՐԺ Է:
Ցավոք, հեղինակները զլացել են նաև 2 ավել տող հատկացնել ներկայացնելու համար այդ օրը սպանված ևս 6 քաղաքական գործիչների անուն ազգանունները, ովքեր պատահական քաղաքացիներ չէին, իմ կարծիքով, ցավալի փաստի արձանագրում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱԳՐՔԻ որակի մասին:
Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը







Բաց մի թողեք
Պապիկյանի ընկերը դպրոցականներին հրավիրել է ԵՊՀ․ Լուսանկար
Սիրելի՛ ուսանողներ, ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, արժևորեք և գնահատեք պետությունը. ԿԳՄՍ նախարար
Նաղաշ Մարտիրոսյանը այլ ամբիոնից թեկնածու է գտել․ Լուսանկար