Oգոստոսի 17-20-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին՝ երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին, 19-20-ին՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 15-16-ին, 19-20-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:






Բաց մի թողեք
Հայտնի է՝ ով է 2025 թ․ «Մեր ժամանակների հերոսը». Լուսանկարներ
Սպորտի ոլորտում հայտնի են վարկանիշային քվեարկության արդյունքները
Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունում