Եվրոպական հինգ երկրի ղեկավար հանդես կգա համատեղ հայտարարությամբ Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ:
Այս մասին X-ում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով՝ եվրոպացի երկրները քննարկում են ունեցել՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը և Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները:
Տուսկը հայտարարել է , որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ միասին լսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմի Զելենսկու կարծիքը, պատրաստվել է համատեղ հայտարարություն:
Հիշեցնենք՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայումում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:
Հանդիպումն անցել է «3+3» ձևաչափով, հիմնական թեման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները:
Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն է եղել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ երկար, իմաստալից զրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփը նրան հրավիրել է ԱՄՆ:

Բաց մի թողեք
Մակրոնը Մեծ Բրիտանիայում է` նպաստելու Բըրնհեմի հետ բանակցություններ վարելուն
Ռուսաստանն օգնում է Իրանին գերձայնային թևավոր հրթիռներ մշակել․ FT
Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան