Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել։
Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ։
Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին՝ արժեքավոր նվիրաբերության համար։
Բաց մի թողեք
Շահանե, իմ անու՜շ Շահանե. Ով էր Սերգեյ Եսենինի սիրելի Շահանեն․ Լուսանկար
«Օպերայի ուրվականը» պաշտամունքային մյուզիքլի անիմե ադապտացիայի ստեղծման ծրագրերի մասին
Ամեն ներկայացումից առաջ ես գիտեմ, թե պիտի փչացնեմ․ Ջուլիետա Ստեփանյան