ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգձգում է բանակցությունները և մոտ ապագայում պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի։
«Պուտինը շարունակում է ձգձգել բանակցությունները և հույս ունի անպատիժ մնալ։ Նա լքել է Անքորիջը՝ առանց որևէ պարտավորություն ստանձնելու դադարեցնել սպանությունները։ ԱՄՆ-ն ի վիճակի է Ռուսաստանին ստիպել լուրջ բանակցություններ վարել, և ԵՄ-ն կաշխատի Վաշինգտոնի և Կիևի հետ՝ կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, մինչև չհասկանա, որ չի կարող այն շարունակել», – գրել է Կալլասը X սոցիալական ցանցում։
Կալլասը հավելել է, որ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի միջոցով։

Բաց մի թողեք
Սիրիան Ասադի օրոք գաղտնի կերպով կառուցել է միջուկային ռեակտոր․ AP
Ուկրաինայի նոր մարտավարություն է գործարկում
Մակրոնը Մեծ Բրիտանիայում է` նպաստելու Բըրնհեմի հետ բանակցություններ վարելուն