ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․
««Խաղաղության» պայմանագրի իշխանությունների հեքիաթի մասին հերթական ապացույցը;
Այս նկարում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայականն է, որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը:
Ընդ որում, հատուկ այնպես է արված, որ վկայականն ունենա անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի (ID card) տեսք և նշանակություն, ինչպես դեռ 2022թ. պլանավորել են դա դարձնել անձնագիր հետագայում:
Կոնկրետ այս նկարում նշված է Ալավերդի, Փոքր Այրում, իսկ կլոր նշանն այդ համայնքի, այսինքն` ամբողջ Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման նշանն է: Այս կինը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ է, Ադրբեջանի Մինգեչաուրի քաղաքապետարանի ավագանու անդամ, ինչպես նաև Երիտասարդների թմրամոլության դեմ պայքարի հասարակական կազմակերպության Մինգեչաուրի նախագահը:
Հայաստանի իշխանությունը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արհավիրքը: Դա այնքան ոգևորված են անում, որ դեռ մի հատ էլ հանդգնում են քարոզել, թե այս զավթողական քաղաքականությունից ադրբեջանական իշխանությունը հրաժարվել է: Այս կեղծիքները տարածվում են մեկ նպատակի համար` հանուն սեփական իշխանությունը երկարացնելու ու ամեն օր ավելացող սեփական սխալները թաքցնելու:
Խաղաղությունը բարձրագույն արժեք է բոլորիս համար, բոլորս էլ ուզում ենք ապրել խաղաղ, բայց այս իշխանությունները դա որևէ կերպ չեն ապահովում»։
Բաց մի թողեք
Երկու օր ձենները դուրս չէր գալիս, հանգիստ, խաղաղ ապրում էինք․ Իշխանյան
«Քեզ կշռեցի և թեթև գտա. շուտով քո թագավորության գահը կհանձնվի ուրիշի»․ Նարեկ Կարապետյան
Սրբազանի գործը քննում է «արտակարգ» դատարանը, որը ստալինյան «տռոյկաներին» հատուկ արագությամբ լուծեց կալանքը երկարացնելու խնդիրը․ Լուսանկարներ