Օգոստոսի 22-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են ոստիկանները: Տեղում պարզվել է, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, որը հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Ե-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու համար որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանույունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Գյումրու ԲԿ-ի վիրաբույժը անվճար բուժօգնության իրավունք ունեցողներից ստացել է գումարներ. գործը դատարանում է
Փոստային բաժանմունքի ղեկավարը 16,5 մլն դրամի փոխանցումներ է արել իր հաշիվներին. գործն ուղարկվել է դատարան
Ընկերոջ համաձայնությամբ առանձնատունն օգտագործել է որպես դիզվառելիքի և բենզինի ապօրինի լցակայան. կա ձերբակալված