Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի կառավարության ղեկավարը երեկ հայտարարում էր, որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը, իսկ դրան գրեթե զուգահեռ հնչեղությամբ Ադրբեջանի միապետն ազդարարում է՝ «…Մենք շարունակում ենք հզորացնել մեր ռազմական ներուժը… Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ում դեմ ենք կանգնած և ով է մեր հարևանը…»։
Այս երկուսից ո՞վ է ավելի ազնիվ և իրատես, ցույց կտա նորին մեծություն Ժամանակը, բայց որ խաղաղության հասնելու համար պետք է պատրաստվել պատերազմի, դա պատմական իրողություններով հաստատագրված օրենք է»։


Բաց մի թողեք
Ինչո՞ւ է Նարեկ Նալբանդյանը նյարդայնացրել Փաշինյանին․ Լուսանկար
Երկու դար անց Արաքսը կրկին աշխարհաքաղաքական սահմանագիծ է
Թուրքիան, Հայաստանը․ Հպատակություն, թե՝ համագործակցություն․ սահմանները