Օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 21։20 -ի սահմաններում Վահագնի գյուղի Վահագնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են հրշեջ փրկարարները, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենա, փակել գազաբալոնի փականը, իսկ դեպքի վայրին ականատես քաղաքացիները հայտնել են, ոչ մինչ փրկարարների ժամանումը 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս է եկել և հեռացել:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և դեպքի վայրը լքած քաղաքացիների ինքնությունը։


Բաց մի թողեք
Փաշինյանի աներձագ, Աննա Հակոբյանի եղբայրը նոր պաշտոն ունի
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից, Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ
Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի