«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Պետությունը մեզ մոտ կառավարվում է «մոտավորապես»։
Հաշվարկ չկա։
Պլանավորում չկա։
Ռիսկերի մոդելավորում չկա։
Թարմ օրինակը՝ դպրոցների ժամերի փոխելը։
Քաղաքապետարանին խնդրում եմ ասել՝
Երևանում քանի՞ երեխա է դպրոց գնում։
Քանի՞ տանից են դուրս գալիս։
Քանի՞սն է ոտքով գնում։
Քանի՞սն է հանրային տրանսպորտով։
Քանի՞սն է մեքենայով։
Այդ մեքենաները քանի՞ հատ են։
Ժամը 8։00–8։30 քանի՞ մեքենա կա Երևանի փողոցներում։
Դրանցից քանի՞սն են խցանման մեջ։
Խցանման մեջ գտնվող մեքենաներից քանիսի՞ մեջ դպրոցական կա։
Եթե էս թվերը չունեք, ո՞նց եք որոշել ժամերը փոխել։
Իսկ վերջում մի պարզ հարց՝ Նուբարաշենի երեխեքը 8։15 որ դպրոց գնան, Դավթաշենի կամո՞ւրջն է թեթևանալու, թե՞ Մյասնիկյանի պողոտան»։

Բաց մի թողեք
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել
Բուհերի ընդունելության արդյունքները հայտնի կլինեն վաղը. այս տարի ընդունվել է 9620 դիմորդ