Հայաստանում 2025 թվականի հունվարից հունիս ամիսներին ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ է տրվել ընդհանուր առմամբ 3590 օտարերկրացու։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացել է 1815 մարդ, իսկ մշտական կացության կարգավիճակ՝ 1775։
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը դիմել է ընտանիքի հետ միավորման հիմքով, 769-ը՝ ուսման նպատակով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեության համար, իսկ 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով։
Ամենաշատ դիմորդները եղել են Ռուսաստանի քաղաքացիները՝ 474 հոգի։ Նրանց հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները՝ 466 մարդ, և Իրանի քաղաքացիները՝ 293 մարդ։
Մշտական կացության կարգավիճակ ստացածների թիվը կազմել է 1775։ Նրանցից 209-ը իրավունք է ստացել առնվազն երեք տարի Հայաստանում բնակվելու հիմքով, 251-ը՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, իսկ 1315-ը՝ ազգությամբ հայ լինելու պատճառով։
Այս կարգավիճակը ստացած օտարերկրացիներից առավել մեծ թվովը կրկին Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 970 մարդ։ Բացի նրանցից՝ մշտական կացության իրավունք է ստացել Վրաստանի 143 քաղաքացի, Սիրիայի 117, Ուկրաինայի 113 և Լիբանանի 48 քաղաքացի։
Բաց մի թողեք
Բագրատ Սրբազանն ինչով է զբաղվում բանտում
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
«Գրանդ Սվիս 2025». 5-րդ խաղափուլից հետո հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 3 միավոր