Այսօր լուրեր տարածվեցին, որ Պակիստանն արգելափակել է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը՝ ի պատասխան Հնդկաստանի՝ Ադրբեջանի վերաբերյալ դրած վետոյի։
Մինչդեռ նախօրեին հայտարարվեց Հայաստանի ու Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խուսափել է պատասխանել Պակիստանի կողմից ՇՀԿ-ին անդամակցելու Հայաստանի հայտը արգելափակման վերաբերյալ հարցին:
Ի պատասխան ТАСС-ի հարցին, թե արդյո՞ք Պակիստանն իսկապես արգելափակել է Հայաստանի հայտը Թիենծինում այսօր կայացած ՇՀԿ գագաթնաժողովում, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը պատասխանել է. «Այս փուլում մենք չենք մանրամասնի գործընթացը, բայց կարող ենք ասել, որ տեսնում ենք բավականին կառուցողական մոտեցում և փոխըմբռնում Հայաստանի անդամակցության վերաբերյալ»։
Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը. «Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»:
Ավելի վաղ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել էր, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամներ. «Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»:
Բաց մի թողեք
Տրանսպորտային պատահարի վայրն ազատելու համար կտրվի 20 րոպե, հակառակ դեպքում՝ տուգանք կկիրառվի․ նոր փոփոխություն
Պահանջում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել
Ինչ պայմաններում են պահում Սամվել Կարապետյանին