Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:43-ին, Երևանի Ամիրյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով վնասվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 58 համարը սպասարկող ավտոբուսը:
Մեր տեղեկություններով՝ մեքենայում գազի բալոնի պայթյուն է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:
«58 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը գտնվել է կանգառում, երբ հանդիպակաց գոտիում գտնվող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել»,- գրել է նա։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:43-ին, ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։
2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։
Հանգամանքները պարզվում են։

Բաց մի թողեք
Ուջան բնակավայրի մոտակայքում բшխվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ փրկարարները դուրս են բերել մեքենայում արգելшփակված քաղաքացուն. Լուսանկար
Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106» ու «Lada», 3 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն․ Լուսանկար
Հարազատների հետ միջոցառման չէր մեկնել՝ պատճառաբանելով՝ գործեր ունի. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը