08/09/2025

Արտակարգ դեպք՝ Երևանում, Հանրապետության հրապարակում կանխվել է ինքնաhրկիզման փորձը

Սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորամասերից մեկի ծառայողները Հանրապետության Հրապարակում ծառայություն իրականացնելիս նկաատել են մի քաղաքացու, ով գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և իր մոտ եղած բենզինով լցված շիշը բացել է, ինչից հետո լցրել հատակին, այրել և փորձել է պառկել կրակի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նշված քաղաքացուն կանխվել է նրա կողմից կատարվելիք գործողությունները և նրան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նշված տղամարդը հանդիսանում է Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն։