Կարեն Անդրեասյանի` միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ նշանակվելուց հետո նախկին պաշտոնյաներից ոմանց մոտ հույսեր են արթնացել, որ մի պաշտոն էլ Նիկոլ Փաշինյանը իրենց կտա, մանավանդ ակնահայտ է կադրերի դեֆիցիտը:
Նրանցից մեկը Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանն է, ով մեծ հույսեր ունի, որ կրկին նախարար է դառնալու, սակայն այս անգամ ոչ թե ՆԳ նախարար, այլ` Պաշտպանության:
Մեր աղբյուրի խոսքով` Ղազարյանն իր շրջապատում խոսել է այս մասին: Թերևս դեր է խաղում նաև այն, որ Սուրեն Պապիկյանից համակարգում դժգոհություններ կան և ակնհայտ է, որ նա այդպես էլ պաշտպանության նախարար չդարձավ:
Մեզ չհաջողվեց պարզել, թե որքանով են այս լուրերը հիմնավոր և դրանք այս նշանակումը նախապատրաստե՞լու, թե՞ վարչապետին նման քայլ հուշելու նպատակ ունեն: Առհասարակ որևէ նախկին պաշտոնյա եթե իջնում է ընդհատակ, լռում է, չի քննադատում գործող իշխանություններին, կնշանակի դեռ հույսը չի կտրել ինչ որ պաշտոնի նշանակվելուց:






Բաց մի թողեք
Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները
Տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցներ են տեղադրվել․ ՆԳՆ
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից