Հայաստանը ներկայում դասական իմաստով իրավական ճգնաժամ է ապրում։ Այս մասին սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ Կարապետյանի հետապնդման պատճառը հունիսի 17-ին տրված հարցազրույցն էր, որտեղ նա պարզապես նշել էր. «Մենք մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին»։ Դրան հաջորդեցին կառավարության ղեկավարի Ֆեյսբուքյան էջում հրապարակումներ, այդ թվում՝ բռնության սպառնալիքներ։ Արդյունքում, Սամվել Կարապետյանը մի քանի ժամում ձերբակալվեց և այնուհետև կալանավորվեց։
«Կարապետյանը ձերբակալվել է միայն իր խոսքի համար»,- ընդգծեց Վարդևանյանը։ Փաստաբանի խոսքով, նման հարցազրույցի համար այլ երկրներում, օրինակ՝ Սոմալիում, ձերբակալություն չէր լինի:«Մենք սա տեսնում ենք մի երկրում, որն իշխանությունների կողմից ներկայացվում է որպես «ժողովրդավարության բաստիոն»,- ասաց Վարդևանյանը։
Նա նաև բարձրացրեց Կարապետյանի «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների հարցը: «Եթե քաղաքում ջերմաստիճանը 30 է, բանտում հասնում է 42 աստիճանի։ Աայսպիսի վերաբերմունքը արդար չէ մարդու նկատմամբ, ով Հայաստանում ամենաշատ աշխատատեղերն է ստեղծել և ներդրումները կատարել»:
Վարդևանյանը վստահ է, որ վերջնական արդյունքում օրենքը կհաղթի, սակայն այս պահին նա տեղի ունեցողը բնութագրեց որպես իրավական նիհիլիզմ, որը չի բերում պատիվ ոչ մի կողմի։
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հետ կապված անօրինական ձերբակալության հանգամանքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կքննարկվեն։
Այս մասին սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։
Փաստաբանի խոսքով՝ առաջին կալանքի որոշումը ներպետական դատարանի կողմից ճանաչվել է անօրինական, ինչը նշանակում է, որ քրեական գործն ինքնին սկզբից խնդիրներ է ունեցել։ Կարապետյանը կալանավորվել է իշխանափոխության կոչ անելու կասկածանքով։ Հետագայում, հասկանալով, որ օրինական ճանապարհով կալանք չի կարող ստացվել, քննչական մարմինը մեղադրանքը փոխել է՝ կիրառելու կալանքի նոր հիմքեր. «Այս բոլոր հանգամանքները կքննարկվեն ՄԻԵԴ-ում։ Քննչական մարմինը փոխել է կալանքի պատճառները և դատարան է ներկայացրել այլ փաստարկներով, որպեսզի դատավորը կարողանա կիրառել կալանքը»։
Նա նաև ասաց, որ վերջին մեկ ամիսը քննչական մարմինը որևէ գործողություն չի իրականացրել, և առաջանում է հարց՝ ինչո՞ւ է Կարապետյանը դեռևս կալանքի տակ. «Բոլորին պարզ է, որ այս պրոցեսը քաղաքական հետապնդման բնույթ ունի։ Իմ պրակտիկայում ես չեմ հանդիպել այդքան խախտումներով դեպքի»:






Բաց մի թողեք
Մեր երկրին պետք է նոր՝ հինգերորդ ղեկավարի անուն․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ
Հիմա մեր առաջնագիծն անցնում է Ջերմուկով, այն էլ թշնամnւ կողմից օկnւպացված հատվածներով. Գեղամ Մանուկյան
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին