Այսօր դասական և փոփ, որքան էլ զարմանալի է, երաժշտության վերպետներից, տենոր Անդրեա Բոչելիի ծննդյան օրն է, ով թեև որևէ նշույլ չի վկայել, որ երաժիշտ կդառնա, անգամ կուրացել է 12 տարեկանում, սակայն հասել է բարձունքին ու վայելում է համաշխարհային հանրության սերը։
Ծնողների կյանքը ոչ մի կերպ կապված չէր երաժշտության հետ։ Նրանք խաղողի այգիներով սեփական տնտեսություն ունեին, որտեղ զբաղվում էին հողագործությամբ։ Հայտնի տենորը հիշում է. «Հայրս այնքան հեռու էր երաժշտությունից, որ նույնիսկ լսողություն չուներ։ Մայրս մի փոքր ավելի լավ վիճակում էր: Այսինքն՝ ես նույնիսկ չգիտեմ, թե գեների ի՞նչ համակցություն է ստեղծել երաժշտության հանդեպ նման կիրք: Ըստ երևույթին, սա ճակատագիր է. մանկուց տարված եմ երաժշտությամբ։ Երբ ես հիվանդանում էի, ծնողներս նվագարկիչը մոտեցնում էին անկողնուս: Դրանք ինչ-որ մետաֆիզիկական վերածնման պահեր էին»։
Ծնողները սատարում էին Անդրեային, բայց ցանկանում էին, որ որդին ստանար իրավաբանական կրթություն: 1992 թվականն առանձնահատուկ տարի էր երիտասարդ Անդրեա Բոչելլիի կյանքում. նա ծանոթացավ մաեստրո Ֆրանկո Կորելլիի հետ։ Այդ ժամանակ հայտնի օպերային տենորը վոկալի վարպետության դասեր էր տալիս Թուրինում։ Իմանալով այդ մասին՝ Անդրեան ճանապարհ ընկավ։ Լսումներից հետո մաեստրո Կորելլին հիացած էր. երիտասարդ երգչի ձայնն այնքան գեղեցիկ էր։ Ֆրանկո Կորելլին դարձավ նրա ուսուցիչը: Բոչելլիի խոսքով՝ հենց Ֆրանկո Կորելլին է մեծ դեր խաղացել իր կյանքում։
Անդրեա Բոչելլիի կյանքում շարունակաբար տեղի էին ունենում այլ կարևոր իրադարձություններ՝ ծանոթություն իտալացի հայտնի ռոք երաժիշտ Զուկերոյի, իսկ հետո մեծն Լուչանո Պավարոտտիի հետ, որը հիացած էր իտալացի տենորի ձայնով։ Անդրեա Բոչելլին այնուհետև հաղթանակներ է տարել Սան Ռեմոյում կայացած երաժշտական փառատոներում: Անդրեա Բոչելլին դուետ է կատարել Լուչանո Պավարոտտիի, Սառա Բրայթմանի, Սելին Դիոնի, Լարա Ֆաբիանի հետ:
Այս տարվա տեսագրությունը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։

Բաց մի թողեք
Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը. Նրա ծննդյան օրն է այսօր․ Գեղանկար, Տեսանյութ
Հրաշալի հոգեւոր – մոգական տոն էր. Կոմիտասին նվիրված համերգով մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը. Լուսանկարներ
Մանկական արվեստի թանգարանը վերաբացվում է. Լուսանկարներ