28/09/2025

Երևանում հերթական մեքենան են թալանել. Լուսանկար

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել և թիրախում դարձյալ մասնագիտությամբ բժիշկ է եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան աշխատանքի մեկնելիս Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի բնակիչ 30-ամյա Արմեն Ա.-ն աշխատանքի մեկնելիս նկատում է, որ շենքի հարևանությամբ գտնվող բակում, որտեղ միշտ կայանել է իրեն պատկանող «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան, թալանել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի թափարգելը և զույգ լուսարձակները:

Դեպքի փաստով քննչական բաժնում անձնական «ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Blog Image