27/09/2025

Վտանգը չի անցել, ՌԴ 5 օդանավակայաններ փակվել են

Ռուսաստանի հինգ օդանավակայաններում՝ Սոչիում, Գելենջիկում, Սամարայում (Կուրումոչ), Վոլգոգրադում և Սարատովում (Գագարին), մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Այս մասին հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։

«Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններ։ Մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։ Սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», – գրել է Կորենյակոն իր Telegram ալիքում։

Սահմանափակումները տարածվել են նաև Սամարայի (Կուրումոչ) օդանավակայանի վրա։ Նմանատիպ միջոցառումներ են գործում Վոլգոգրադում և Սարատովում, որտեղ չվերթների ժամանումն ու մեկնումը կասեցվել է։ Ավելի վաղ Պենզայի մարզում մտցվել էր «Գորգ» ռեժիմ։

Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Օլեգ Մելնիչենկոն և նշել, որ տվյալ ռեժիմը ներդրվել է մարզի մի քանի շրջաններում։ Մարզում զգուշացրել են անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման մասին։