«Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է Ուկրաինայի հակամարտության պատճառով»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք շատ վատ վիճակում են՝ հաշվի առնելով, որ ամեն ինչ վտանգի են ենթարկել։ Նրանց տնտեսությունը գրողի ծոցն է գնում»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը «շատ քիչ տարածքներ է գրավել և նույնիսկ կորցնում է հողերի մի մասը»:
ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է Պուտինին։ Նրա խոսքով՝ իրեն դուր չի գալիս Ռուսաստանի առաջնորդի քաղաքականությունը, իսկ Մոսկվայի գործերը «վատ» են ընթանում։
Սա ամերիկացի առաջնորդի առաջին նման հայտարարությունը չէ։ Այս շաբաթվա սկզբին նա Ռուսաստանի տնտեսությունը բնութագրել էր որպես «սարսափելի» Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել են CNN-ի և New York Post-ի աղբյուրները, Թրամփի հռետորաբանությունը նպատակ ունի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։






Բաց մի թողեք
Ադրբեջանը «շահագրգռված է» արագացնել «Թրամփի երթուղու» աշխատանքները
ԱՄՆ-ն գաղտնի մշակում է Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր
Կալասը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են