15/02/2026

Մենք կփակենք Իրանի համար միջուկային զենք ձեռք բերելու բոլոր ուղիները. Ռուբիո

Rubio USA

«Միացյալ Նահանգները պատասխան պատժամիջոցներ է սահմանում իրանական ռեժիմի դեմ»,- սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նոր պատժամիջոցները և արտահանման վերահսկողությունը կուղղվեն Իրանի միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերին առնչվող 44 կազմակերպությունների դեմ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ մենք կփակենք Իրանի համար միջուկային զենք ձեռք բերելու բոլոր ուղիները»,- նշել է նա։