Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է հարկային հայտարարագրերի ներկայացման նոր կարգի վերաբերյալ փոփոխությունները՝ նշելով, որ այն քաղաքացիները, ովքեր ստանում են միայն աշխատավարձ և չունեն այլ եկամուտ, պարտավոր չեն ինքնուրույն ներկայացնել հայտարարագիր։
Նրա խոսքով՝ նման դեպքերում հարկային մարմինն ինքն է կազմելու և ներկայացնելու հայտարարագիրը տվյալ անձի փոխարեն։ Այդ փաստաթղթում կարտացոլվի միայն աշխատավարձային եկամուտը։ Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ եթե անձը ստանում է նվիրատվություններ կամ ունի այլ եկամուտների աղբյուրներ, իրավիճակը փոխվում է, և այդ դեպքում հայտարարագիր ներկայացնելը դառնում է պարտադիր։

Բաց մի թողեք
Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները. նոր նախագիծ. Տեսանյութ
Հայաստանն ու Թուրքմենստանը՝ գազի խնդիր
«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour Expo 2026 ցուցահանդեսը. Լուսանկարներ