Ադրբեջանական մամուլը Դուշանբեում Պուտին-Ալիևը մեկուկես ժամ տևած բանակցություններից առանձնացնում են Ռուսաստանի նախագահի կողմից AZAL ավիաընկերության օդանավի խորտակման «պատասխանատվության ստանձնումը, ևս մեկ անգամ ներողություն խնդրելը, փոխհատուցում վճարելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խոստումը»:
Այս տեղեկատվության վրա կառուցվում է քարոզչություն, որ Ալիևին «հաջողվել է հասնել հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով երկխոսության, և Ադրբեջանն այլևս կրտսեր եղբայր չէ, այլ՝ արժանապատիվ գործընկեր»:
Այս «բեմադրությունը» հիմնականում ներքին լսարանի և Ալիևի հեղինակությունը փրկելու համար է: Իրականում Պուտինի ներողության դիմաց Ռուսաստանն Ադրբեջանից ստացել է այն, ինչ պետք է:
Պուտին-Ալիև հանդիպումից երկու օր առաջ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարներն ստորագրել են ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական նշանակության համաձայնագիր, որով Կասպից ծովի ավազանում արտատարածաշրջանային որևէ երկրի ներկայությունը և Կասպյան ավազանի անվտանգության պահպանմանը նրա մասնակցությունը բացառվում է:
Այդ համաձայնագիրը փաստացի Կասպից ծովի իրավական կարգավիճակը վերադարձնում է խորհրդային շրջանի իրողություններին:Ավելորդ է ասել, թե այդ համաձայնագիրն ինչ հնարավորություններ է բացում Ռուսաստանի համար:
Բայց դա դեռ ամբողջը չէ: Առաջիկա օրերին, ավելի ճիշտ՝ եկող երկուշաբթի Բաքվում տեղի կունենան ռուս-իրանա-ադրբեջանական եռակողմ բանակցություններ: Կքննարկվեն Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան նոր գազատարի և երկաթուղային հաղորդակցության ապահովման հարցերը:
Փաստացի Ադրբեջանը ստանձնում է Ռուսաստան-Իրան ռազմավարական համապարփակ համագործակցության մասին պայմանագրով նախատեսված երկու կարևորագույն՝ գազատարի և երկաթուղու անցկացման լոգիստիկան ապահովելու պարտավորություն:
Իսկ եթե Կասպյան ավազանի անվտանգության մասին և ռուս-իրականական պայմանագրերը համադրենք, ապա կստացվի, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում լոգիստիկ-կոմունիկացիոն անվտանգություն է երաշխավորում՝ որոշակի առումով վտանգի ենթարկելով Եվրամիության և ԱՄՆ –ի հետ իր համագործակցությունը:
Ի՞ նչն է Ալիևին հարկադրել, որ գնա նման որոշումների: Դա է, որ մտորելու տեղիք պիտի տա:
Բաց մի թողեք
Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»
Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիք