19/10/2025

Դեռ շատ հարցեր կան հստակեցնելու. ԵՄ դեսպան

Եվրամիությունը դրական է գնահատում Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումները և այդ իրադարձություններից հետո պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը։

Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է օգտագործել իր բոլոր գործիքներն ու հնարավորությունները ոչ միայն առանձին ծրագրերի շրջանակում, այլև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցելու համար, որը ԵՄ-ն ողջունել էր դեռևս երկու տարի առաջ։ Մարագոսը նշեց, որ ԵՄ-ն միշտ հետևողական է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում և ուրախ է, որ դրական զարգացումներ են նկատվում։

Դեսպանը շեշտեց, որ դեռ շատ հարցեր կան հստակեցնելու, սակայն ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ որպես հուսալի գործընկեր՝ աջակցելով երկրի կայունությանն ու զարգացմանը։