25/10/2025

Երկու օր է՝ անհնազանդության ակցիաներ են, բերդում իսկական Սոդոմ-Գոմոր է

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, մեր տեղեկություններով՝ երկու օր է՝ անհնազանդության ակցիաներ են, բերդում իսկական Սոդոմ-Գոմոր է:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատապարտյալ «խարոշիներ» Արմեն Հակոբյանին ու Դավիթ Անանյանին հինգշաբթի տեղափոխել են այլ ՔԿՀ-ներ։

Իսկ ուրբաթ, երբ զոն նայող Արթուր Տոնոյանին է սպեցնազը տեղափոխել այլ ՔԿՀ, սկսվել են անհնազանդության ակցիաներ, դատապարտյալները գրեթե համատարած չեն ենթարկվում աշխատակիցների պահանջներին, ծեծել են պատասխանատու հերթապահին: