Ադրբեջանը պատրաստ է թույլատրել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը հաստատել է ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու հնարավորությունը։ Այս հարցում մենք նաև շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել։
«Ռուսական երկաթուղիները»՝ իր տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ, ներկայումս աշխատում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ։ Միաժամանակ, մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարությանը՝ այս նոր լոգիստիկ երթուղին մշակելու համար», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ՝ Ղազախստան կատարած այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է թույլատրել ղազախական բեռների, մասնավորապես՝ հացահատիկը, հասնի Հայաստան։

Բաց մի թողեք
Ռուսաստանը պետդումայի ընտրությունների կգնա «ամեն ինչ՝ ռազմաճակատի համար» կարգախոսով
Պուտինը նպատակադրվել է ուկրաինական պատերազմը հասցնել Կարիբյան ճգնաժամի մակարդակին
Եվրոյի պարտքի թողարկումը հասել է ռեկորդային մակարդակի, քանի որ ԵՄ-ն ձգտում է դուրս մղել ԱՄՆ դոլարը