Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում կարգալույծ հռչակված նախկին քահանայի՝ Ստեփան Ասատրյանի մատուցած կեղծ պատարագին բացի ՔՊ-ական պաշտոնյաներից և իրավապահներից՝ համազգեստով եւ առանց համազգեստի ոստիկաններ, ՊՊԾ աշխատակիցներ, ԱԱԾ–ականներ, որոնց թիվը մի քանի հարյուրի էր հասնում, մասնակցում էին Փաշինյանի մոլի աջակիցներ տարբեր մարզերից, որոնք, ի դեպ, նաև Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավի ակտիվ մասնակիցներ են։
Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի կոչով Հովհաննավանք ներկայացած անձանցից մի քանի ճանաչելի դեմքերի։
Արծրուն Հովհաննիսյան՝ «Հաղթելու ենք» կարգախոսի հեղինակ եւ վարող

Լյուսյա Հակոբյան՝ աստղաբան, որին մոլորակները հուշել են, որ Փաշինյանը հավերժ մնալու է իշխանության

Դիաննա Մարտիրոսյան՝ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից, որի կարծիքով՝ «Ադբրեջանում հայ գերիներին հայերից ավելի լավ են պահում»

Մանվել Սարգաթյան` Նիկոլ Փաշինյանի իջևանցի աջակից, բաց չի թողնում ՔՊ–ի ոչ մի հավաք

Ալինա Մախսուդյան` ներկայում ՔՊ աջակից, նախկինում ակտիվ ահազանգում էր, թե ՔՊ–ական Գարիկ Սարգսյանը մորաքրոջ հարսներին աշխատանքի է տեղավորում տարբեր պետական հաստատություններում։







Բաց մի թողեք
Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է. Լուսանկար
Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը Կաթողիկոսի հետ է․ Լուսանկար
Ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում