Հոկտեմբերի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար «Գազել»-ն ու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին