08/11/2025

Շատ լավ առաջընթաց է գրանցվում սեփական հեռահար զենքի արտադրության գործում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը շատ լավ առաջընթաց է գրանցում սեփական հեռահար զենքի արտադրության գործում, որոնք արդեն օգտագործվում են ռուսական ուժերի դեմ: 

Ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ «Ֆլամինգո» թևավոր հրթիռների զանգվածային արտադրությունը նախատեսվում է սկսել մինչև 2025 թվականի վերջը:

Զելենսկին նաև հիշատակել է «Նեպտուն» հակաօդային հրթիռները, որոնք արդեն զանգվածաբար արտադրվում և օգտագործվում են տարբեր մոդիֆիկացիաներով՝ սովորական և հեռահար:

Նա չի մանրամասնել օգտագործվող մոդելների քանակը:

Բացի այդ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարվածներին ի պատասխան՝ վերջին երկու ամիսների ընթացքում իրականացվել են լայնածավալ հակազդեցություններ, որոնք նկատելի են եղել ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ Ռուսաստանում: