Երեւանի քաղաքապետարանում հերթական նշանակումն է արվել` «փոխատեղության» սկզբունքով։ Մեր տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանի եկամուտների բաժնի պետ Վարազդատ Ահարոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիլեն Արեւշատյանի տեղակալ։
Հրապարակ թերթը գրել է․ Պետը՝ ԺՊ, ինքը` ԺՊ: Եվ սա արդեն զարմանալի չէ, քանի որ քաղաքապետարանում վարչությունների ու բաժնի պետերի մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են եւ այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով:
Ի դեպ, մեզ պատմեցին, որ 2018 թվականին Վարազդատ Ահարոնյանի անունը եղել է «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ «Մենք» դաշինքի ռեյտինգային ցուցակում։ Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին, որ Ահարոնյանը նշանակվել է, հրամանը եղել է նոյեմբերի 3-ին, ասացին` մինչ այս նշանակումը զբաղեցրել է Աջափնյակի եկամուտների բաժնի պետի պաշտոնը։
Ինչ վերաբերում է կուսակցական լինելուն, ասացին՝ անկուսակցական է։







Բաց մի թողեք
Արդարադատություն չկա, Գալյանը՝ կա
Ո՞ր իրավունքով եք Հայաստանը դարձրել քաղաքական հետապնդումների թատերաբեմ
Փաշինյանը ծանր է տարել