«Սահմանադրության նոր տեքստի մշակման փուլում ենք գտնվում, փոփոխությունները կապված են իշխանությունների թևերի ապակենտրոնացման, զսպման և հավասարակշռման սկզբունքների հիման վրա»։
Այս մասին եթերում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Նախ մենք խնդիր ունենք ԱԺ-ի ուժեղացման, որոշում ունենք նաև փոխելու ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվելու կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջինով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձևավորել խորհրդարան, այսինքն՝ երկրորդ փուլ չի լինելու, երկրորդ ընտրություն է լինելու»,- ասել է Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ-ին ավելի լայն հնարավորություններ են տրվելու Կառավարության ձևավորման հետ կապված. «Այս պահին արդեն կա որոշում ԱԺ մշտական հանձնաժողովին տալ դերակատարում, օրինակ, նախարարի թեկնածուին կարող է հանձնաժողովը բաց նիստում տալ հարցադրումներ»։

Բաց մի թողեք
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. Տեսանյութ, Լուսանկար
Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Սրբուհի Գալյան․ Տեսանյութ
ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Լուսանկար