Ադրբեջանական Minval-ը հրապարակել են այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ İTV-ին տված հարցազրույցից մի հատված․ «Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջին շփումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին՝ Դուշանբեում: Այդ ժամանակ նախագահը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»։
Փաշինյանի դիրքորոշումն այդ ժամանակ բավականին կառուցողական էր․ նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել և կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը կարգավորելու համար»։
Դուշանբեում գտնվելու ընթացքում Իլհամ Ալիևը հանձնարարել է պաշտպանական գերատեսչությանը ապահովել խաղաղություն ու կայունություն՝ բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ․ այդ գիծը ստեղծվել է, որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անմիջապես քայլեր ձեռնարկել կայունությունն ապահովելու համար։
2019 թվականին Վիեննայում տեղի է ունենում ևս մեկ հանդիպում՝ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Այս հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ փոխում է իր դիրքորոշումը՝ բացահայտ հայտարարելով, որ չի կարող լուծել այդ հարցը և որ չի լուծի այն։
Նա նաև ներկայացնում է շատ հետաքրքիր փաստարկ. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Նա նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիևին. «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»։
Նախագահը պատասխանում է. «Ընդհանուր առմամբ, չեմ ուզում որևէ մեկի մահը, բայց դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան»»,- պատմել է Բայրամովը։






Բաց մի թողեք
Այժմ դատվում են Բաքվում և ադրբեջանական թեյ են խմում քննչական մեկուսարանում․ հեգնել է Ալիևը
Ոխ չենք պահում, բայց ․․․ Ինչ է ասել Էրդողանը Բաքվում հայերիս դեմ հաղթական շքերթում
Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ