19/11/2025

ԱՄՆ-ն հարվածել է ևս մեկ նավի Կարիբյան ծովում․ Վենեսուելայի նախագահը կոչ է արել կանգնեցնել Թրամփին

Միացյալ Նահանգների Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի ղեկավարությամբ «Հարավային նիզակ» համատեղ օպերացիոն խումբը մահացու կինետիկ հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից շահագործվող նավի դեմ, հայտնել է Պենտագոնը։

«Նավը թմրանյութեր է տեղափոխել Կարիբյան ծովում և հարված է հասցվել միջազգային ջրերում։ Նավում գտնվող չորս նարկոահաբեկիչներ սպանվել են»,- նշված է հայտարարության մեջ։

«Կանգնեցրեք Թրամփին»,- Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ամերիկացիներին։

«Ես հիմա դիմում եմ Միացյալ Նահանգների ժողովրդին. կանգնեցրեք այն անզգույշ ձեռքը, որը հրամայում է ռմբակոծություններ, սպանություններ և պատերազմի սպառնալիքներ Հարավային Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ Կանգնեցրե՛ք պատերազմը, «Ո՛չ» պատերազմին։

Միացյալ Նահանգների ժողովուրդը պետք է վճռորոշ դեր խաղա ամբողջ Ամերիկայի համար ողբերգություն կանխելու մեջ», – ընդգծել է Վենեսուելայի նախագահը։