ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մշակված Ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլանը նախատեսում է Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվին պետական կարգավիճակի տրամադրում, Մոսկվայի պատրիարքության ենթակայության ներքո գործող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու իրավունքների ապահովում։
Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Համաձայն հրապարակման, պլանը կազմվել է ռուսական կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Այն այս շաբաթ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆի կողմից փոխանցվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին՝ Մայամիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Բացի այդ, պլանը նախատեսում է ուկրաինական զինուժի թվաքանակի կրճատում 2 անգամ, Դոնբասից ուկրաինական իշխանությունների ամբողջական եւ լիակատար հրաժարվում, Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության կրճատում։ Կիեւից, ըստ պարբերականի, հայտարարել են, որ առաջարկված պլանն առավելագույնս համապատասխանում է ռուսական պահանջներին եւ նույնիսկ չարժի, որպեսզի քննարկվի, եթե դրանցում էական փոփոխություններ չարվեն։






Բաց մի թողեք
Խմելու ջրի խնդիր․ Մենք այլևս տարբերակներ չունենք. մայրաքաղաքի տեղափոխումն անհրաժեշտություն է. Իրանի նախագահ
«Տուժողներ» են կրկին ցուցմունքներ տվել
ՆԳ նախկին նախարարը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման․ Լուսանկար