24/11/2025

Միջազգային մամուլի անդրադարձը իշխանության կողմից եկեղեցու դեմ պայքարին ու ձերբակալություններին

Հեղինակավոր catholicnewsagency.com լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրավապաշտպանները ԱՄՆ Կոնգրեսի անդամներին տեղեկացրել են, որ Հայաստանի կառավարությունը հալածանքներ է սկսել քրիստոնյաների դեմ, այդ թվում՝ ձերբակալություններ է իրականացնում հոգեւորականության շրջանում՝ 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։

Հրապարակման մեջ նշվում է, որ լարված են հարաբերությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հայ Առաքելական եկեղեցու ղեկավար Գարեգին 2-րդ կաթողիկոսի միջեւ, ինչը արտացոլում է երկրում տեղի ունեցող զարգացման հետագա ուղու եւ ազգային ինքնության համար մղվող պայքարը։ Քրիստոնյաների հանդեպ հալածանքները մտավախություն են առաջացնում, որ աշխարհի հնագույն քրիստոնեական ազգը կարող է կորցնել իր ժառանգությունը։

Հայաստանցի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ  jungewelt.de-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ընդդիմադիր գործիչների հանդեպ իշխանությունների կողմից սանձազերծված հետապնդումներին՝ շեշտելով անցյալ հինգշաբթի երկու ընդդիմադիր փոդքասթ վարողների ձերբակալությունը։ Խոսքը Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանավորման մասին է։

Ընդ որում, վերջին մոտ երկու տարում երկրորդ անգամ են հայտնվել կալանքի տակ։ Մելիքյանը նկատել է, որ փոդքաստերներին մեղսագրվում է «խուլիգանություն», իրավախախտում, որը առկա է դեռ խորհրդային ժամանակներից եւ սովորաբար նման մեղսագրում կատարվում է, երբ այլեւս այլ հանցանք հնարավոր չէ անձին մեղսագրել։