Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վերջին օրերին բուռն քննարկումների առիթ է դարձել քաղաքական-հասարակական շրջանակներում։
Նա Հայ Առաքելական եկեղեցու ուխտադրուժ բարձրաստիճան հոգեւորականների շարքում է, որոնք վերջերս հանդիպեցին Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ, ապա վեհափառի դեմ հայտարարություն տարածեցին։
Տեղահանված արցախցի քաղաքական եւ հասարակական գործիչներն ուղիներ են որոնում Վրթանես եպիսկոպոսի թեմական առաջնորդությունից զրկելու համար։ Շաբաթ-կիրակի օրերին մի շարք արցախցիներից առաջարկ հնչեց, որ բողոքի ցույց իրականացնեն ընդդեմ թեմի առաջնորդի, սակայն մենք տեղեկացանք, որ այս ճանապարհը քաղաքական գործիչների, ինչպես նաեւ թեմական խորհրդի կողմից չի ողջունվել։
Այդպիսով, ըստ էության, շարունակելու են Նիկոլ Փաշինյանի սկսած գործը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։ Արցախի թեմի թեմական խորհուրդը՝ բաղկացած հինգ ատենապետներից, այսօր հնարավոր է՝ հանդես գան կոշտ հայտարարությամբ, կոչով՝ ուղղված վեհափառ հայրապետին, որ արցախցիները հրաժարվում են Վրթանես եպիսկոպոսի հոգեւոր առաջնորդությունից եւ խնդրում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Ատենապետների թվում են ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը, մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը եւ ուրիշներ։ Նշենք, որ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդին և հորդորել են հայտարարությամբ հանդես գալ և ներողություն խնդրել իր բռնագաղթյալ ժողովրդից, ինչը նա չի արել։






Բաց մի թողեք
«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. Լուսանկարներ
Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»