Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է Ուկրաինային փոխանցել 8 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները, որոնք երկրում սառեցվել են 2022 թվականին լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր, հաղորդում է The Times-ը:
Միաժամանակ, ըստ բրիտանական կառավարությունում պարբերականի աղբյուրի, միջոցների ապաարգելափակման և Կիևին փոխանցման ճշգրիտ մեխանիզմը դեռևս համաձայնեցված չէ:
Միացյալ Թագավորության արտգործնախարար Իվետ Քուփերը պաշտպանել է սառեցված միջոցների օգտագործման գաղափարը՝ կարծիք հայտնելով, որ Ուկրաինայի «նշանակալի ֆինանսավորումը» կարող է Ռուսաստանին մղել բանակցությունների:
Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո արևտյան երկրներում սառեցվել են ՌԴ կենտրոնական բանկի շուրջ 260 մլրդ եվրոյի ակտիվներ: Այդ միջոցների մեծ մասը՝ շուրջ 193 մլրդ դոլար, պահվում է Բելգիայում Euroclear դեպոզիտարիայի հաշիվներում: Եվրոպական երկրները քննարկում են այդ միջոցների՝ Ուկրաինային օգնելուն ուղղելու հնարավորությունը արդեն մոտ չորս տարի:
Վերջին շաբաթներին Եվրոպայում քննարկվում է նաև Կիևին ռուսական ակտիվների գրավադրմամբ 140 մլրդ դոլարի «ռեպարացիոն վարկ» տրամադրելու գաղափարը, ինչին կտրականապես դեմ է Բելգիան՝ զգուշանալով Ռուսաստանի կողմից հնարավոր իրավական պահանջներից:
Ռուսաստանը Եվրամիության կողմից իր ակտիվների հետ անօրինական գործողությունների դեպքում սպառնում է «կոշտ արձագանքով»:

Բաց մի թողեք
Հայաստանի բանկային ռիսկերը․ Իրանի ճգնաժամը Հայաստանի համար այլևս միայն արտաքին քաղաքական խնդիր չէ
Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը
Գերմանիան մտադիր է կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը