14/02/2026

ԱՄՆ-ն հարվածել է Սիրիայի բազմաթիվ թիրախների․ Պատերա՞զմ է

ԱՄՆ-ի և Հորդանանի ռազմաօդային ուժերը Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների շրջանակներում ավիահարվածներ են հասցրել ավելի քան 70 թիրախների, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) X-ում տարածված հայտարարության մեջ։

Ըստ այդմ, այսօր առավոտյան ԱՄՆ-ն սկսել է «Հոքայ» գործողությունը Սիրիայում ԻՊ-ի զինյալների դեմ՝ ի պատասխան դեկտեմբերի 13-ին Պալմիրայի մոտ ամերիկյան ուժերի վրա հարձակման։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ գործողության նպատակն է ոչնչացնել ահաբեկիչներին, նրանց ենթակառուցվածքները և զենքի պահեստները՝ ընդգծելով, որ սա պատերազմ չէ, այլ վրեժխնդրություն։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները ուղղված էին ԻՊ-ի հենակետերին, և որ Սիրիայի կառավարությունը աջակցում է Վաշինգտոնի գործողություններին։ Նա զգուշացրեկ է, որ ԱՄՆ-ի դեմ ցանկացած հարձակում կամ սպառնալիք կարժանանա հնարավոր ամենախիստ պատասխանի։