02/01/2026

Խոշոր վթար Եղվարդ – Երևան մայրուղում, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար

Հունվարի 1-ին, ժամը 22։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Խոշոր վթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց