Ամերիկայի Միացյալ Նահանգների մրցակցությունը նպատակ ունի ենթարկել Եվրոպային, և դա անընդունելի է, Դավոսում ելույթի ունենալիս հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։
Նա ընդգծել է, որ առևտրային պատերազմների սրացումը և պրոտեկցիոնիզմի աճը միայն կորուստների կհանգեցնեն բոլոր կողմերի համար։ «Եվրոպան այժմ ունի շատ հզոր գործիքներ, և մենք պետք է դրանք օգտագործենք, երբ մեզ անհարգալից են վերաբերվում»։
Ֆրանսիայի առաջնորդը հեգնանքով նշել է, որ սա կարելի է ենթադրաբար «անվանել խաղաղության, կայունության և կանխատեսելիության դարաշրջան»՝ հավելելով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհում եղել է ավելի քան 60 պատերազմ՝ բոլոր ժամանակների ռեկորդ։
«Եվրոպան կարող է դանդաղ լինել, բայց այն կանխատեսելի է և ունի օրենքի գերակայություն»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
«Մեզ անհրաժեշտ են ավելի շատ չինական ուղղակի ներդրումներ Եվրոպայում որոշ կարևոր ոլորտներում»,- ընդգծել է Մակրոնը։

Բաց մի թողեք
Բաքուն անցել է բացահայտ թշնամանքի․ տասնյակ թուրք հայտնիների մուտքն արգելված է
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ