31/01/2026

Անոմալ առատ ձյուն, որ ծածկել է բազմահարկերը. Կամչատկայում վերջին 50 տարվա ամենաաղետալի ձմեռն է. Լուսանկարներ

Կամչատկայում, մասնավորապես Պետրոպավլովսկ-Կամչատկայի հատվածում, եղանակային իրավիճակի կտրուկ վատթարացումը հասել է աղետալի կետի:

Վերջին 50 տարվա ընթացքում երբևէ նմանը չունեցած ռեկորդային ձյան տեղումները քաղաքը հասցրել են կոլապսի:

370.jpg (47 KB)

Սա իսկական փորձություն է դարձել բնակիչների համար, որոնք արդեն մի քանի օր է՝ ստիպված են հնարավոր բոլոր տարբերակներով «գոյատևել»:

369.jpg (107 KB)

Արդյունքում, քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն: Փողոցներն ու բակերը փակվել են մետրերի խորությամբ ձնաբքի պատճառով, իսկ հասարակական տրանսպորտը գործնականում բացակայում է:

365.jpg (67 KB)

Տեղական լրատվական գործակալությունների տվյալներով՝ որոշ շրջաններում ձյան շերտը հասնում է շենքերի երկրորդ և երրորդ հարկերին։ Որոշ շրջաններում ձյան կույտերը հասնում են չորսհարկանի շենքերի բարձրության:

366.jpg (54 KB)

Բնակիչները դժվարությունների են բախվում. շատերը չեն կարողանում բացել իրենց մուտքի դռները և ստիպված են դուրս գալ պատուհաններով կամ թունելներ փորել ձյան հաստ շերտերի մեջ։ Չնայած կոմունալ ծառայությունները և փրկարարները անդադար աշխատում են, ձյան ծավալը զգալիորեն գերազանցում է առկա սարքավորումների հզորությունը։

367.jpg (266 KB)

Տանիքներից ձյան ձնահոսքերի հետևանքով ողբերգական ելքեր են գրանցվել. առնվազն երկու մարդ մահացել է այդ սահող ձյան հոսքերի պատճառով։

374.jpg (43 KB)

Իշխանությունները և արտակարգ ծառայությունները զգուշացնում են ձնահոսքերի և հետագա փլուզումների բարձր ռիսկի մասին՝ կոչ անելով բնակիչներին խուսափել շենքերի քիվերի տակ գտնվելուց և ձեռնպահ մնալ տանիքները ինքնուրույն մաքրելուց։

368.jpg (301 KB)

Ձյան տեղումները նաև բացասաբար են ազդել լոգիստիկայի և մատակարարման շղթաների վրա. որոշ խանութներում մատակարարման խափանումներ են,  մթերքների բացակայություն՝ տրանսպորտի բացակայության ու պահեստներին հասանելիության բացակայության հետևանքով:

Շատ հաստատություններ ու բիզնեսներ ստիպված են եղել անցնել հեռավար աշխատանքի։ Դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում դասերն ու պարապմունքները ժամանակավորապես դադարեցվել են։

371.jpg (164 KB)

Օդերևութաբանները հայտնում են, որ այս ձմեռային այս սեզոնը վերջին տարիների ամենածանրերից մեկն է։ Անբարենպաստ եղանակային պայմանները շարունակվում են, և ցիկլոնի հետևանքներից լիովին վերականգնվելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել։

373.jpeg (278 KB)