Ոտքս դրել եմ մեր սահմանին, չեմ հավատացել, որ արդեն իմ երկրում եմ։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։
«Հույսս կորցրել էի, չէի պատկերացնում, որ մի օր կվերադառնամ, բայց ստացվեց։ Ինձ համար անսպասելի էր, չնայած որ ինձ ասում էին, որ շուտով տուն ես գնալու։ Վերջին ժամանակները շատ նյարդային էի դարձել, ինձ եկան ասացին, որ շուտով տուն ես գնալու, հանգիստ եղիր։ Մեկը կար, 2025 թ-ի դեկտեմբերի 26-ին եկավ ասեց, որ քեզ հույս եմ բերել, շուտով տուն ես գնալու, ասեց որ հունվարին գնացիր, էնտեղից կասես, որ էն մարդը, որ եկել հույս էր տվել դեկտեմբերի 26-ին, ողջյուններ եմ ուղարկում։ Հիմա ես եկա տուն հասա, ու ողջյուններ եմ հղում իրեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը հունվարի 14-ին հայրենիք վերադարձած 4 հայ գերիներից մեկն է։







Բաց մի թողեք
Ամերիկացի ժայռամագլցող Ալեքս Հոնոնդոլդը առանց պարանների բարձրացել է Թայբեյ 101 երկնաքերի գագաթը. Լուսանկարներ
56-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսին բռնացրել են գնումներ կատարելիս․ Լուսանկարներ
Հունվարի 26-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ կարողանում եք լսել և ճիշտ հասկանալ նույնիսկ ամենամոտ մարդկանց