«ՔՊ վարչությունը, ըստ լուրերի, քննությունից «կտրել» է նաեւ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, որն Ապարանում հեղինակություն է համարվում:
«Հրապարակ» թերթը գրում է. Նա զովացուցիչ ըմպելիքներ արտադրող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է, բայց լարված հարաբերություններ ունի Փաշինյանի պատարագներին միշտ մասնակցող մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ: Փարվանյանի անունը, հիշեցնենք, վերջին տարիներին աղմկոտ պատմությունների մեջ է շոշափվել։
Հայտնի է, որ ՔՊ պատգամավորության հայտ ներկայացրած 380 թեկնածուից 100-ին վարչությունը կտրել է, սակայն նրանցից միայն մի քանիսի մասին իմացանք, մասնավորապես` ՔՊ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Հայկ Ցիրունյանի, Կարեն Սարուխանյանի եւ Ջուլիետա Ազարյանի։
ՔՊ-ից վստահեցնում են, որ «կտրվածների» մեծ մասը նման աղմկահարույց սկանդալների մասնակիցներ են։


Բաց մի թողեք
Մոր ձեռքում Սև Սիրտ չէր, Դանկոյի վառվող սիրտն էր․․․
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»