Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ համապետական ընտրությունների քարոզարշավ սկսած ՔՊ վերնախավը, մեր տեղեկություններով, այս շաբաթ-կիրակի օրերին մտադիր է այցելել Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։
«Հրապարակ» թերթը գրում է․ Լինելու են Գյումրիում, եւ այդ փաստից ՔՊ-ում լարված են, որովհետեւ հասկանում են, որ հայրաքաղաքում, մի շարք հանգամանքներով պայմանավորված, իրենց «չեն սպասում»։
Մյուս շաբաթ էլ այցելելու են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր։ ՔՊ ցուցակի ընտրությունների երկրորդ փուլը, հիշեցնենք, կայանալու է մարտի վերջին՝ 28-29-ին:
Իրականում, իշխանական թիմը ստուգողական նախընտրական այցեր է իրականացնում, որ հասկանա, թե ընտրությունների նախաշեմին մարզերում ինչ տրամադրություններ են տիրում, եւ, դրանից կախված, քայլեր ձեռնարկի:
Ասենք` եթե պարզվի, որ կենսաթոշակների բարձրացումը բավարար չէ, ապա ինչ սոցիալական ծրագրեր ու աջակցություն են ակնկալում տարբեր մարզերի բնակիչները, ինչ հռետորաբանություն է պետք կիրառել եւ այլն։

Բաց մի թողեք
ԲԴԽ-ն ոչ մի լավ դատավոր չի հանդուրժում. Արթուր Ստեփանյանից փող են պահանջում. Լուսանկար
Գետահովիտցին դատախազությանը դատի է տվել
Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականով գնացել Աննա Վարդապետյանի դուռը