Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են. «2026 թվականի մայիսի 6-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով»:
Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Այնազյանը տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցրել է՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքն իրենց ուշադրության ներքո է։
Անդրադառնալով մտահոգություններին, թե ինչու մինչև այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա, դատախազն ասել է՝ կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա։
«Այս մասով գնում ենք խիստ խափանման միջոցի»,- ընդգծել է նա:

Բաց մի թողեք
Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արտակարգ․ Հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են
Ընտրություններից առաջ ՔՊ-ական համայնքապետը ստորագրել է սոցիալական աջակցության որոշում