Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կվերսկսեն եթե ամերիկյան կողմը կատարի իրանական կողմի առաջարկած 5 նախապայմանները։
Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
Համաձայն դրանց՝ պատերազմական գործողությունները պետք է դադարեցվեն բոլոր ճակատներում, հատկապես՝ Լիբանանում, վերացվեն հակաիրանական սանկցիաները, ապա-արգելափակվեն սառեցված իրանական միջոցները, իրականացվի վնասների փոխհատուցում եւ ճանաչվի Իրանի սուվերենիտետը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Այդ նախապայմանների կատարմամբ կձեւավորվի նվազագույն վստահության մթնոլորտ, որն իր հերթին հիմք կդառնա բանակցային գործընթացին վերադառնալու համար, նշել են Թեհրանից։

Բաց մի թողեք
Ֆրանսիան առաջարկում է ԵՄ-ին օգտագործել նավթի և դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա. Լուսանկար
Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին 2027-ի հունվարի 1-ին. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար