Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր-Արեւելյան հակամարտությունում ներկայիս ներգրավված վիճակը, լավագույն պահն է Եվրոպայի համար՝ սեփական ինքնիշխանությունը ամրապնդելու եւ սեփական միասնական բանակը ստեղծելու համար։
«Մենք պետք է ազատ լինենք կախվածությունից։ Մեզ անհրաժեշտ է բանակ, ընդհանուր պաշտպանական պոտենցիալ»,- ասել է Ալբարեսը Politico-ի հետ զրույցում։ Համաեվրոպական բանակի ստեղծումը, ըստ իսպանացի նախարարի, չի նշանակում, թե Եվրոպան հրաժարվում է ՆԱՏՕ-ից, սակայն եթե ՆԱՏՕ-ում ոչինչ տեղի չի ունենում, ապա անհրաժեշտություն է առաջանում միայն սեփական ուժերին ապավինելու։

Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի դաշնակիցները հանդիպում են օդային տարածքի ներխուժումներից հետո և դատապարտում Ռուսաստանին
Միակ ֆրանսիացի քաղաքական գործիչը, որը այս ամռանը արձակուրդում չէ
Ինչպես են ռուսական հարձակումները, եվրոպական պրոտեկցիոնիզմը և երաշտը թակարդում Ուկրաինայի կենսականորեն կարևոր հացահատիկը